Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոռուպցիան բացառելու նպատակով ճանապարհային ոստիկաններն այսուհետ տեսախցիկներ կկրեն

15:35, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Կոռուպցիան բացառելու նպատակով ճանապարհային ոստիկաններն այսուհետ տեսախցիկներ կկրեն
     Ոստիկանության հակակոռուպցիոն հերթական ծրագրերի շրջանակում այսուհետ Հայաստանի Հանրապետության բոլոր ճանապարհային ոստիկանները պարտադիր կկրեն տեսախցիկներ։
    
     Տեսախցիկներն արտադրվում են ՀՀ ոստիկանության հատուկ պատվերով` ճանապարհային ոստիկանության կարիքների համար: ՃՈ պահանջով այս սարքի համար ստեղծվել է առանձին հայաֆիկացված ծրագիր, ինչը կբացառի ճանապարհային ոստիկանի կողմից որևէ միջամտություն:
    
     Ձայնագրող, տեսաձայնագրող, լուսանկարող այս խցիկները մշտապես միացված վիճակում լինելու են ամրացված համազգեստին: Ճանապարհային ոստիկանը չի կարողանա իր ցանկությամբ անջատել սարքը, քանի որ չֆիքսված յուրաքանչյուր րոպեի համար նա պարտավոր կլինի հիմնավոր բացատրություն ներկայացնել ղեկավարությանը:
    
     Տեսախցիկը նկարահանում է մոտ 180 աստիճան անկյան տակ: Հիշողությունը 3 օրը մեկ ավտոմատ թարմացվում է, անհնար է ջնջել որևէ տեսանյութ: Գերժամանակակից նկարահանող սարքերը նկարահանում կիրականացնեն գիշեր թե ցերեկ, մինուս 50-ից պլյուս 50 ջերմաստիճանի պայմաններում: Կոտրվել, փչանալ, ջարդվել բառերը այս տեսախցիկների համար չեն:
    
     Ջերմադիմացկուն, հարվածակայուն խցիկների նկարահանած նյութերը հնարավոր կլինի հետևել միայն մեկ համակարգչով և մեկ ծրագրով:
    
     Այս ամենը, իհարկե, թույլ կտա առավել մանրամասն հետևել ճանապարհային ոստիկանների գործողություններին և որակապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ միջնորդություններն ու հեռախոսազանգերը, օգտակար կլինի վիճելի հարցերը լուծել իրական փաստերով:
    
     Շուտով նման տեսախցիկներ կունենան բոլոր ճանապարհային ոստիկանները։
3262 | 1
Facebook