Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր սերնդի Porsche Panamera-ն գաղտնազերծել են շնորհանդեսից առաջ

22:15, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Նոր սերնդի Porsche Panamera-ն գաղտնազերծել են շնորհանդեսից առաջ
     Համացանցում հայտնվել են նոր սերնդի սերիական Porsche Panamera-ի առաջին լուսանկարները, որոնք հրապարակել է Motor1 պարբերականը: Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի է ունենալու հուլիսի 28-ին Բեռլինում: Լուսանկարներում պատկերված է Turbo մոդիֆիկացիան: Այդպիսի տարբերակը կոմպլեկտավորելու են 4,0-լիտրանոց բենզինային բիտուրբո V8 շարժիչով: Կրտսեր մոդիֆիկացիաները հագեցվելու են 2,9 և 3,6-լիտրանոց V6 շարժիչներով: Եվրոպայի համար հասանելի կլինի V8 դիզելային շարժիչը: S E-Hybrid հիբրիդային տարբերակը կստանա բենզինայինV6 շարժիչ, էլեկտրաշարժիչ և լիթիում-իոնային մարտկոցների բլոկ: Սպորտքարը կառուցելու են MSB հարթակի վրա, ինչի շնորհիվ այն ընթացիկ սերնդից ավելի թեթև կլինի: Բացի այդ ավտոմեքենան տարբերվելու է ավելի կարճ կախոցով:
5253 | 0
Facebook