Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով change.org կայքը ստորագրահավաք է կազմակերպել

14:20, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով change.org կայքը ստորագրահավաք է կազմակերպել

Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով change.org կայքը` մտավորականների, արվեստագետների և մտահոգ քաղաքացիների անունից կազմակերպել է ստորագրահավաք` դիմելով ՀՀ նախագահին.
     «Պարոն Սերժ Սարգսյան՝

2016 թվականի Հունիսի 20-ին՝ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու անհիմն մեղադրանքով ձերբակալվել է Արցախյան ազատագրական շարժման մասնակից, Շուշիի Առանձնակի Գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Համոզված լինելով, որ Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկումը կրում է քաղաքական բնույթ և պայմանավորված է նրա ընդդիմադիր դաշտում ծավալած գործունեությամբ, հայ մտավորականները, արվեստագետները, և մտահոգ քաղաքացիները պահանջում են, որպիսի նա անհապաղ ազատ արձակվի»:

3144 | 4
Facebook