Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հռոմի Պապի ինքնաթիռն ուղևորվում է Հայաստան

12:45, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Հռոմի Պապի ինքնաթիռն ուղևորվում է Հայաստան
     Հռոﬕ Սրբազան Քահանայապետի ինքնաթիռն արդեն ուղևորվում է դեպի Հայաստան:
     Ֆրանցիսկոս Պապի օդանավը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 15:00­ին:
     Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
     Ինքնաթիռի ընթացքին կարող եք հետևել առցանց:
3411 | 1
Facebook