Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հռոմի պապի այցելությանը նախապատրաստվելու համար Գյումրիի բյուջեից գրեթե գումար չի ծախսվել. «Ժամանակ»

10:35, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Հռոմի պապի այցելությանը նախապատրաստվելու համար Գյումրիի բյուջեից գրեթե գումար չի ծախսվել. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է.
     «Պապի այցելությանը նախապատրաստվող գյումրեցիները երեկ ասացին. «Սա պատմական իրադարձություն է, պռազնիկի պես բան է, որ Հռոմի պապն այցելելու է Գյումրի»:
     Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն գումար է ծախսվել քաղաքի բյուջեից՝ նախապատրաստական աշխատանքների համար:

«Քաղաքի բյուջեից ոչ մի բան չի ծախսվել, ընդամները հրավառություն ենք անելու, դրա վրա ենք գումար ծախսելու և ինչ-որ փոքր ատրիբուտների վրա: Բեմը և մնացած տեխնիկան ու աշխատանքներն իրականացվում են կաթոլիկ եկեղեցու ֆինանսավորմամբ: Մենք էլ քաղաքն ենք մաքրել»,- ասաց Գյումրիի քաղաքապետը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

2555 | 0
Facebook