Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպե՞ս է հայտնվել «Գինեսի» ռեկորդների գիրքը

01:15, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
Ինչպե՞ս է հայտնվել «Գինեսի» ռեկորդների գիրքը

«Գինեսի» ռեկորդների գրքի առաջին տպաքանակը լույս է տեսել 1955թ., Լոնդոնում, մի քանի հազար օրինակով։ Սակայն «գինես» բառի ծագման պատմությունը շատ ավելի հին է և կապված է 1759թ. հետ, երբ Արթուր Գինեսը Դուբլինում բացել է գարեջրի առաջին գործարանը։ 1930թ. արդեն «Գինես» գարեջրային ընկերությունը Բրիտանիայում երկու մեծ գործարան ուներ և «Գինեսը ուժ է» գովազդային կարգախոսի շնորհիվ բազում հաճախորդների էր գրավում իր պանդոկներ։

Մի անգամ «Գինես» ընկերության պաշտոնական ընթրիքներից մեկի ժամանակ ընկերության ղեկավար Հյու Բիվերի նախաձեռնությամբ վիճաբանություն է սկսվել, թե որն է Եվրոպայի ամենաարագ թռչող թռչունը։ Այդպես էլ հայտարարի չգալով` հյուրերը ցրվել են։ Մի քանի տարի անց` մեկ այլ ընթրիքի ժամանակ, այդ թեման կրկին թեժ վեճի պատճառ է դարձել։ Եվ ներկաներից մեկն առաջարկել է «Գինեսի» պանդոկներ այցելողների համար փաստերի հավաստի աղբյուր ստեղծել։

Դրանից հետո Նորրիս և Ռոսս Մակուրիտե եղբայրներն առաջարկ են ստացել հավաքել փաստեր ու կազմել գիրք։ Եղբայրները 1 տարի աշխատելուց հետո` 1955թ., լույս են ընծայել «Գերազանցությունների գիրք. բարձրի, ցածրի, մեծի, փոքրի, արագի, հնի, նորի, տաքի, սառի, ուժեղի մասին» կոչվող գիրքը։ Մի քանի ամիս անց գիրքը հայտնվել է բրիտանական բեսթսեյլերների շարքում, իսկ 1974թ. գրանցվել է արդեն «Գինեսի» ռեկորդների գիրք կոչվող գրքում. այդ տարի գրքի 23.9 մլն օրինակ է վաճառվել։

7554 | 0
Facebook