Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ատամների ճերմակեցումը վտանգավոր է մաշկի և աչքերի համար

22:15, հինգշաբթի, 23 հունիսի, 2016 թ.
Ատամների ճերմակեցումը վտանգավոր է մաշկի և աչքերի համար
     Մասնագետները ահազանգում են, որ լազերային եղանակներով ատամների ճերմակեցումը վնասակար է դեմքի մաշկի և աչքերի համար։ Այն քառաստիճան ճառագայթման պատճառ կարող է հանդիսանալ։ Մեծ Բրիտանիայի Թագավորական ակադեմիայի գիտնական Էլեն Բրազելը հայտարարել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով ատամների ճերմակեցումը հավասարազոր է ամառվա կեսին կեսօրվա կիզիչ արևի տակ մի քանի ժամ գտնվելուն։
     Մասնագետները հիշեցրել են, որ ատամների ճերմակեցման համար կիրառվում է նաև ջրածնի պերօքսիդ, որ մաքրում է ատամների վրա գոյացած բոլոր հետքերը։ Մասնագետները նաև զգուշացնում են, որ կոսմետիկ ազդեցությունից բացի ատամների արհեստական ճերմակեցումը ատամի առողջության վրա բարերար ոչ մի ազդեցություն չի թողնում։ Ավելին, ճերմակեցումից հետո վնասվում են ատամի հյուսվածքները, էմալը, և ատամներն ավելի փխրուն են դառնում։
8919 | 0
Facebook