Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մինչև 20-րդ դարը Եվրոպայում սեփական կանանց վաճառելու սովորություն է եղել

01:15, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
Մինչև 20-րդ դարը Եվրոպայում սեփական կանանց վաճառելու սովորություն է եղել

Միջնադարյան Եվրոպայում կինը ամբողջովին տղամարդու իշխանության տակ է եղել։ Ամուսնությունից հետո կանայք սեփականության իրավունք չեն ունեցել, ավելին, համարվել են ամուսնու սեփականությունը։
     Գրավոր վկայությունները հաստատում են, որ մինչև 17-րդ դարի վերջը տղամարդիկ հասարակական աճուրդներում վաճառել են սեփական կանանց։ Շատ դեպքերում վաճառքի մասին հայտնելիս են եղել նախօրոք` մերօրյա գովազդների և հայտարարությունների նմանությամբ։

Աճուրդի ժամանակ կապել են կնոջ ձեռքերը և կանգնեցրել քաղաքների շուկաներում։ Ամենաբարձր գինն առաջարկողը դարձել է կնոջ նոր տիրակալը։ Կնոջ վաճառքը տղամարդկանց համար իրենց չգոհացնող կնոջից ազատվելու տարբերակ է եղել։ Հավաստի փաստեր կան, որ նման աճուրդներ Եվրոպայում կազմակերպվել են նաև 18-19-րդ դարերում։

Չնայած միջնադարյան Եվրոպայում կանանց վաճառքը օրենքով արգելված է եղել, բայց այն սոսկ ձևական բնույթ է կրել։ Կանայք միայն 19-րդ դարի վերջում են սկսել ըմբոստանալ իրենց վաճառել ցանկացող տղամարդկանց դեմ։ Անգլիայում նման երևույթ վերջին անգամ գրանցվել է 1913թ., երբ մի կին ոստիկանությանը բողոքել է, թե ամուսինն իրեն վաճառել է ընկերներից մեկին։
     Հատկանշական է նաև այն, որ եղել են կանայք, ովքեր իրենք են կազմակերպել սեփական աճուրդը` անհաջող ամուսնությունից ազատվելու նպատակով։
     Համեմատության համար նշենք, որ այժմ աշխարհի բազում երկրներում ամուսնալուծություններ կարելի է կատարել նաև առցանց։

7141 | 1
Facebook