Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հեղուկ օճառները չունեն հակամանրէային և հակավարակային ազդեցություն

19:15, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
Հեղուկ օճառները չունեն հակամանրէային և հակավարակային ազդեցություն

ԱՄՆ-ի Առողջապահության նախարարության և սոցիալական ծառայությունների FDA գործակալությունը, որն զբաղվում է մթերային և դեղագործական ապրանքների վերահսկմամբ, հայտարարել է, որ հեղուկ օճառի և լոգանքի համար նախատեսված մարմնի գելերի մեջ չեն հայտնաբերվել արդյունավետության ապացույցներ: Ոչինչ չի ապացուցում, որ հեղուկ օճառը վերացնում է մանրէներն ու վարակները: Գործակալության գիտնականները ապացուցել են այն, ինչի մասին տարիներ շարունակ ասվում էր` հեղուկ օճառի և լոգանքի գելերի մեջ առկա քիմիկատները լավագույն դեպքում անօգտակար են, վատագույն դեպքում` վնասակար մարդու առողջության համար:

ԱՄՆ-ում գործող այն ընկերություններին, որոնք արտադրում են հեղուկ օճառ և լոգանքի գելեր, իշխանությունը տվել է մեկ տարի ժամանակ` ապացուցելու իրենց արտադրանքի հակամանրէային և հակավարակային ազդեցությունը: Հակառակ դեպքում նրանք պետք է փոխեն իրենց արտադրանքի բաղադրությունը կամ էլ` ընդանրապես հանեն այն արտադրությունից:

6881 | 0
Facebook