Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հակաբեղմնավորիչ դեղահաբեր` տղամարդկանց համար

02:10, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
Հակաբեղմնավորիչ դեղահաբեր` տղամարդկանց համար

Գիտնականները բացահայտել են, որ սպերմատոզոիդների առաջխաղացման համար պատասխանատու են հարթ մկանների մեջ գտնվող 2 սպիտակուցները և դրանց արգելափակման շնորհիվ կարելի է կանխել անցանկալի հղիությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ սպիտակուցների բացակայությունը տղամարդկանց անպտղության պատճառ է դառնում, սակայն դա չի անդրադառնում սեռական կարողությունների վրա։ Ավստրիական Մոնաշ համալսարանի գիտնականները կարծում են, որ այդ բացահայտման վրա հիմնվելով` կարելի է հակաբեղմնավորիչ դեղահաբեր ստեղծել տղամարդկանց համար։

Այժմ կիրառվող հակաբեղմնավորիչ հաբերը, հորմոնալ համակարգի վրա ազդելով, բեղմնավորման համար անպիտան են դարձնում սերմնահեղուկը։ Բայց այդ հաբերը ազդում են տղամարդու սեռական կարողությունների վրա և կարող են անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ։

Հակաբեղմնավորիչ նոր հաբերը տղամարդուն անպտուղ կդարձնեն, բայց ոչ մի կերպ չեն ազդի նրա սեռական կարողությունների և սպերմատոզոիդների կենսունակության վրա։ Վերջինները կպահպանվեն, բայց կկորցնեն շարժունակությունը։ Այժմ գոյություն ունեցող դեղամիջոցը միայն 1 սպիտակուցի վրա ներգործելու հնարավորություն ունի։ Աշխատանքներ են տարվում 2 սպիտակուցների վրա ներգործող դեղամիջոց ստանալու նպատակով։ Փորձարկումների հաջողության դեպքում նոր դեղամիջոցը հասանելի կլինի 10 տարի հետո։

11376 | 2
Facebook