Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Սև սուրճը` վաղ արթնանալու միակ մխիթարանք

15:45, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Սև սուրճը` վաղ արթնանալու միակ մխիթարանք

Մեզանից շատերը դժվարանում են պատկերացնել օրվա սկիզբն առանց մեկ բաժակ սև սուրճի: Սուրճի մասին կարծիքներն ու տեսակետները միշտ շատ հակասական են եղել: Մարդու օրգանիզմի վրա սուրճի ազդեցության մասին առ այսօր իրականացվել են ավելի քան 19 հազար տարաբնույթ հետազոտություններ: Բայց, ինչպես հայտնի է` սուրճի գլխավոր բաղադրիչը կոֆեինն է, որն ունի ինչպես դրական, այնպես էլ` բացասական ազդեցություն:

Համապատասխան չափաբաժնով կոֆեինը ուժեղացնում է դրական պայմանական ռեֆլեքսները և ակտիվացնում է ուղեղի բջիջները: Այն նպաստում է մտավոր եվ ֆիզիկական աշխատունակության աճին, հոգնածության և քնկոտության նվազեցմանը: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ կոֆեինի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել նյարդային բջիջների հյուծման:

Կոֆեինն ազդում է նաև մարդու վեգետատիվ համակարգի վրա. սրտի բաբախումների ուժգնությունն ու հաճախականությունը մեծանում են, ստամոքսահյութի արտադրությունն ավելանում է, շատանում է քրտնարտադրությունը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը և այլն:

Չնայած կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումից անմիջապես հետո սովորաբար բարելավվում է մարդու ինքնազգացողությունը, առաջանում է առույգության զգացում, սակայն այս ամենին զուգահեռ՝ կոֆեինի ազդեցությամբ թուլանում է մարդու դիմադրողականությունը, մեծանում է թթվածնի պահանջը, իսկ դա արդեն անբարենպաստ ազդեցություն է ունենում սրտամկանի վրա:

Նշենք, նաև որ կոֆեին պարունակող ըմպելիքների պարբերաբար օգտագործումը արագացնում է տարիքային հիվանդությունների զարգացումը: Դա է պատճառը, որ տարեցներին խորհուրդ է տրվում խուսափել նման ըմպելիքների օգտագործումից:

9439 | 0
Facebook