Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կապիկները ռասիստներ են

23:15, հինգշաբթի, 23 հունիսի, 2016 թ.
Կապիկները ռասիստներ են
     Հայտնի է, որ կապիկները սոցիալական ամուր հարաբերություններ են ստեղծում։ Նրանք կազմակերպում են իրենց հասարակական կյանքն ու թշնամաբար են վերաբերում կողմնակի կապիկների` իրենց հասարակություն մուտք գործելուն։ Վերջերս կատարված հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ օտարների հանդեպ նման վերաբերմունքը ռասիզմի դրսևորում է։
     Հարվարդի համալսարանի գիտնականները մակակաների շրջանում ուսումնասիրություններ են կատարել, որոնց ընքացքում նրանք կապիկներին տարբեր բովանդակությամբ լուսանկարներ են ցույց տվել։ Կապիկները բարյացակամ են արտահայտվել այն լուսանկարների հանդեպ, որոնցում, օրինակ, ուտելիք է պատկերված եղել, իսկ թունավոր սարդի լուսանկարին նայելիս կապիկներն իրենց բուռն զայրույթ են արտահայտել։ Կապիկների արտահայտած բացասական ռեակցիաները գիտնականները նմանեցրել են մարդկանց այն ռեակցիաներին, որոնք վերջիններն ունենում են ռասայական խտրականության դրսևորումների ժամանակ։
10374 | 1
Facebook