Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օտար լեզու» առարկայի միասնական քննության ընդհանուր արդյունքներն արդեն հայտնի են

18:26, երկուշաբթի, 20 հունիսի, 2016 թ.
«Օտար լեզու» առարկայի միասնական քննության ընդհանուր արդյունքներն արդեն հայտնի են
     «Օտար լեզու» առարկայի միասնական քննության ընդհանուր արդյունքներն արդեն հայտնի են: ԳԹԿ արտաքին համագործակցության կապերի բաժնից տեղեկակցնում են, որ «Անգլերեն» առարկայից քննությանը մասնակցել է 4581 դիմորդ:
    
     Անգլերենից 20 միավոր է ստացել 260 դիմորդ: Ի տարբերություն անգլերենի` ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունն այդքան էլ մեծ չէ: Նշված առարկայից քննություն է հանձնել ընդամենը 165 հոգի: ԳԹԿ-ի փոխանցմամբ՝ միջին միավոր է գրանցվել 15,99-ը, իսկ 20 ստացողների քանակը 13-ն է: Հինգ դիմորդ չի հաղթահարել անցողիկ միավորն ու կտրվել է ֆրանսերենի քննությունից: «Գերմաներեն» առարկայից 20 ստացածների թիվն ավելի մեծ է՝ քննությանը մասնակցած 187 դիմորդներից 18-ը գրանցել է առավելագույն միավոր: Նշված առարկայի միջին միավոր է գրանցվել 15,35-ը, քննությունը չի հաղթահարել 15 դիմորդ: ԳԹԿ-ից հայտնեցին նաև, որ հունիսի 17-ին անցկացված «Մաթեմատիկա» առարկայի արդյունքները կհրապարակվեն հունիսի 22-ին:
    
    
6501 | 0
Facebook