Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Օգտատերերի բացարձակ մեծամասնությունը դեմ է, որ Աթեշյանը մուտք գործի Հայաստան

15:35, կիրակի, 19 հունիսի, 2016 թ.
Օգտատերերի բացարձակ մեծամասնությունը դեմ է, որ Աթեշյանը մուտք գործի Հայաստան
     MAMUL.am-ի առցանց հարցումը պարզել է, որ օգտատերերի բացարձակ մեծամասնությունը՝ 1500 հարցվածների 90 %-ը դեմ է, որ Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հունիսի 22-ին մուտք գործի Հայաստան: Հիշեցնենք, որ երբ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել էր ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, Պոլսի կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակով իր ափսոսանքն էր հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանին: «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»,- գրել էր հոգևոր առաջնորդը Հայոց ցեղասպանությունն իրագործած երկրի նախագահին:
     Ինչպես հայտնում է «Իրավունք» թերթը, Աթեշյանը նախորդ տարի 100 հազար դոլարով տուն էր ձեռք բերել Վաղարշապատում: Բացի այդ, նա Թուրքիայում մտերմություն է անում այնպիսի անձի հետ, ինչպիսին Հասան Օկտանն է, մարդ, ով Հայաստանը և հայերին վերացնելու անհագ ցանկություն ունի: Աթեշյանը միայն բիզնես կլասով է ուղևորվում, ունի բիզնեսներ և Պոլսում թանկարժեք թաղամասերից մեկում մոտ 550 հազար դոլար արժողությամբ տուն է գնել, նա վարում է հոգևորականին ոչ հարիր կյանք:
9329 | 3
Facebook