Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրայինն իրեն պատասխանատու չի համարում Իվետա Մուկուչյանի՝ «Արցախն Ադրբեջանի տարածքում է» արտահայտության համար

19:05, ուրբաթ, 17 հունիսի, 2016 թ.
Հանրայինն իրեն պատասխանատու չի համարում Իվետա Մուկուչյանի՝ «Արցախն Ադրբեջանի տարածքում է» արտահայտության համար

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն օրերս հունական հեռուսատաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի երկրորդ հանրապետությունն է: «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի 2-րդ հանրապետությունն է: Դա Հայաստանի 2-րդ հանրապետությունն է, որը դեռ Ադրբեջանի հողի վրա է: Դա տարածք է, որի շուրջ դեռ քննարկումներ են ընթանում, ադրբեջանցիներն ասում են, որ իրենց է պատկանում, հայերն ասում են, որ իրենցն է»:
     Հիշեցնենք մայիսի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի առաջին փուլից հետո Իվետա Մուկուչյանը ծածանել էր Արցախի Հանրապետության դրոշը, ինչը մեծ քննարկումների ալիք բարձրացրեց, հայկական կողմն անգամ նկատողության արժանացավ մրցույթի կազմակերպիչների կողմից: Իվետան էլ այդ ամենին հաջորդող ասուլիսի ժամանակ նշեց, որ ինքն ուզում է սահմաններին խաղաղություն լինի:
     Այս ամենից հետո երգչուհու վերջին քայլը մեծ քննադատությունների է արժանացել հայ հասարակության կողմից: Մարդկանց մեծամասնությունն իր դժգոհություն է հայտնում, թե ինչու են Արցախի դրոշը տալիս մի մարդու ձեռքն, ով գաղափար անգամ չունի Արցախի հարցից:
     MAMUL.am-ի թղթակիցը թեմայի հետ կապված փորձեց մեկնաբանություն ստանալ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանից: «Ես չեմ կարող մեկնաբանել, ճիշտ կլինի իրեն հարցնեք, որովհետև հանրայինն իր հետ դադարեցրել է աշխատանքները: Մայիսից արդեն, երբ մրցույթն ավարտվում է, մենք արտիստների հետ չենք զբաղվում»:
     Առարկմանը, որ Արցախի դրոշը ծածանել է մի մարդ, ով անգամ չգիտի, որ Արցախը պատմական հայկական տարածք է, Գոհար Գասպարյանը ևս մեկ անգամ նշեց. «Մեկնաբանություն պահանջեք Իվետայից, ես պատասխանատու անձ չեմ, որ մեկնաբանեմ իր ասածները»:

9355 | 7
Facebook