Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեղեկատվություն փորձի փոխանակման «Հարթակ» փառատոնի վերաբերյալ

17:15, ուրբաթ, 17 հունիսի, 2016 թ.
Տեղեկատվություն փորձի փոխանակման «Հարթակ» փառատոնի վերաբերյալ

Ս. թ. հունիսի 25-26-ին Երևանում տեղի կունենա փորձի փոխանակման «Հարթակ» փառատոնը: Միջոցառման նպատակն է` ստեղծել գիտելիքների փոխանակման այլընտրանքային հարթակ՝ միավորելով տարբեր ոլորտներում ներգրավված փորձառու մասնագետների: 2016-ի «Հարթակ» փառատոնի հիմնական թեման է շրջակա միջավայրը և բնապահպանական խնդիրները: Փառատոնի երկու օրերի շրջանակում՝ ժ. 10:00-20:00 կանցկացվեն մոտ 50 վարպետաց դասընթացներ Երևանում բոլորին հայտնի մի շարք վայրերում, ինչպիսին են Էօն հակասրճարանը, Մաշտոցի պուրակը և այլն: Դասընթացները կլինեն չորս թեմաների շուրջ՝ «Արվեստ և տեխնոլոգիաներ», «Հոգի և մարմին», «Արա ինքդ» և «Խոհարարություն»: Յուրաքանյուր թեմայի շրջանակում կանցկացվեն դասընթացներ ու քննարկումներ Հայաստանում և առհասարակ, ողջ աշխարհում առանցքային բնապահպանական խնդիրների, մարտահրավերների ու վերամշակման մշակույթի միտումների վերաբերյալ: Միջոցառման բանախոսներն են բնապահպանական կառավարման ոլորտի փորձագետներ, տեղացի ստեղծագործողներ, ինչպես նաև արտերկրից ժամանած անվանի արվեստագետներ, ինչպես նկարիչ Ռոբին Չութերը Միացյալ Թագավորությունից, աշխարհի լավագույն հարյուր սննդի լուսանկարիչների ցանկում ընդգրկված Ալեքսանդր Սլադնյեվn Ուկրաինայից, բնապահպանական ակտիվիստ Սեփ Ֆոգլը Գերմանիայից, երաժիշտ Արաշ Ազադին Իրանից և այլք: Հունիսի 24-ին փառատոնի մեկնարկին կնախորդի «Բնական լանդշաֆտները և ես» խորագրով բաց քննարկումը, որին կմասնակցեն պետական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և առնչվող ոլորտների փորձագետներ:
     «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2015-ին Երևանում: Հարթակի գործընկերների ու աջակիցների թվում է նաև MAMUL.am լրատվական կայք: Փառատոնի կայքում կարող եք ստանալ ի հայտ եկած հարցերի պատասխաններ, ինչպես նաև տեղեկանալ այլ գործընկերների մասին:

2444 | 0
Facebook