Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հետաքրքիր փաստեր կինոյի աշխարհից

22:10, կիրակի, 19 հունիսի, 2016 թ.
Հետաքրքիր փաստեր կինոյի աշխարհից

Կինոյի աշխարհը լի է հետաքրքիր փաստերով. այսպես.

· Այսօր աշխարհում ամենաշատ ֆիլմերը նկարահանվում են Հնդկաստանում։ Այստեղ տարեկան մոտ 700 ֆիլմ է նկարահանվում, այսինքն` օրական 2 ֆիլմ։

· «Կնքահայրը» Ֆիլմի մեջ եղած ձիու գլուխը իսկական է եղել։ Ֆիլմի պրոդյուսերն այն վերցրել է շան կեր արտադրող մի ընկերությունից։

· «Աստղային զինվորներ» ֆիլմի Չուբակիի կերպարի նախատիպը ֆիլմի հեղինակ Ջորջ Լուկասի շունն է եղել։ Իսկ Չուբակա անունը ռուսերեն «собака» բառից է ծագել։

· Շատերին է հայտնի ռեժիսոր Ալան Սմիթ անունը, բայց այն իրականում կեղծանուն է և կիրառվում է այն դեպքում, երբ ֆիլմի իրական ռեժիսորն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է բացահայտել իր անունը։

· Հյուսիսային Ամերիկայում 555 0100 - 555 0199 թվերի միջակայքում եղած հեռախոսահամարները հատուկ առանձնացված են հեռուստասերիալներում, ֆիլմերում, համակարգչային խաղերում և գեղարվեստական այլ ստեղծագործություններում օգտագործելու նպատակով։

16276 | 0
Facebook