Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Միասնական քննություններին ԳԹԿ ներկայացուցիչների հիմնական մասը ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի ծանոթ-բարեկամներն են

11:05, չորեքշաբթի, 15 հունիսի, 2016 թ.
Միասնական քննություններին ԳԹԿ ներկայացուցիչների հիմնական մասը ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի ծանոթ-բարեկամներն են
     Վերջին օրերին միասնական քննություններին զուգնթաց ակտիվացել են քննադատությունները համակարգի վերաբերյալ: Ըստ տեղեկությունների՝ միասնական քննությունները վերջին երկու տարիներին անցնում են ամենաթողության մթնոլորտում: Ասում են՝ քննական կենտրոնները նման են շուկայի. խլացուցիչները չեն գործում, ծածկագրեր են բաժանում, դիմորդներն անարգել արտագրում են, զանգահարում, օգտագործում ականջակալներ, կենտրոնների ղեկավարների մեծ մասը բացարձակ ոչ կոմպետենտ է, ԳԹԿ ներկայացուցիչների մեծ մասը նույնիսկ բարձրագույն կրթություն չունի (երբեմն չեն էլ մասնակցում քննությանը, կամ քննությունը չավարտված՝ լքում են կենտրոնը), բուժկետերը ծառայում են դիմորդներին ծածկագրեր փոխանցելու նպատակով և այլն: Ասում են, որ միասնական քննությունները նման կարգավիճակի է հասցրել ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն, ով ԳԹԿ ղեկավարման խորհրդի նախագահն է և վերջին 8 տարիներին ԳԹԿ-ի ոչ պաշտոնական տերը: Համաձայն շրջանառվող լուրերի, քննությունների ընթացքին հետևող և կազմակերպող ԳԹԿ ներկայացուցիչներ ընդգրկվում են կա՛մ փոխնախարարի ծանոթ-բարեկամները, կա՛մ նրա «դաբրոյոն» ստացածները: Ասում են նաև, որ ԳԹԿ ներկայացուցիչների ցուցակներում կան անուններ, որոնք չեն մասնակցում քննություններին, սակայն նրանց անունով աշխատավարձ է դուրս գրվում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
12263 | 0
Facebook