Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հովիկ Աբրահամյանն ու Սամվել Բաբայանը լրջորեն անհանգստացրել են ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին

16:15, ուրբաթ, 10 հունիսի, 2016 թ.
Հովիկ Աբրահամյանն ու Սամվել Բաբայանը լրջորեն անհանգստացրել են ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին
     Դաշնակցությունը, ՀՀ նախագահի ծրագրածով, հայտարարել է, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության խորհրդի նախագահողը լինելու է Սերժ Սարգսյանը:
     Ասում են` այս կերպ կոալիցիոն գործընկերները փորձում են ստվերային կառավարություն ստեղծել ընդդեմ Հովիկ Աբրահամյանի կառավարության: Ըստ լուրերի` ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, տեսնելով, որ գործող վարչապետը վերջին ամիսներին սկսել է նախընտրական ակտիվություն վարել` խոսելով կոռուպցիայի, չարաշահումների, մենաշնորհների և արատավոր այլ երևույթների դեմ, որոշել են ոչ միայն ստվերել նրան, այլև հասարակության ուշադրությունն իրենց կողմը գրավել:
     Ասում են` կոալիցիոն խորհուրդն առաջիկայում տարբեր նիստեր է անցկացնելու` խոսելով նույն այդ խնդիրների մասին` ընդհուպ գործողություններ իրականացնելը: Ըստ լուրերի` այս համագործակցությամբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն մտադիր են պայքարել ոչ միայն Հովիկ Աբրահամյանի դեմ, ինչպես նաև ժողովրդի աչքին բարձրանալու համար, այլև հայրենիք վերադարձած ու քաղաքական լուրջ հավակնություններ ունեցող Սամվել Բաբայանի դեմ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11900 | 5
Facebook