Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Համալսարանական կրթական համակարգի խոշորացումը կյանքի խնդիր է». Լևոն Մկրտչյան

13:05, երեքշաբթի, 07 հունիսի, 2016 թ.
«Համալսարանական կրթական համակարգի խոշորացումը կյանքի խնդիր է». Լևոն Մկրտչյան

Այսօր` հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ Հանրապետությունում գործող ոչ պետական բսրձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացում պետք է լինի:

«Ոչ պետական և պետական հաստատությունները պետք է հավասար պայմաններ ունենան, բայց սա նշանակում է նաև լիցենզիոն պայմանների խստացում: Պետք է տարանջատել համալսարանը, հետազոտական համալսարանը, ինստիտուտը: Բուհ կա, որն ունի 2 հարյուր ուսանող և 4 ֆակուլտետ»,- նշեց Լևոն Մկրտչյանը: Նրա համոզմամբ` այստեղ անիմաստ է խոսել բսրձրագույն կրթական որակի մասին:

«Չի կարող 70 ուսանող ունեցող հաստատությունն իրեն անվանել համալսարան»,- պնդում է նախարարը: Ըստ նրա` բարձրագույն կրթության յուրահատկությունը նրանում է, որ որոշակի քանակությունից պետք է առաջանա որակ:

«Եթե այդ քանակությունը չի ապահովում, ապա որակի մասին խոսելն անիմաստ է դառնում: Այս առումով ոչ պետական համալսարանների ստեղծումը և համալսարանական կրթական համակարգի խոշորացումը կյանքի խնդիր է»,- եզրափակեց Լևոն Մկրտչյանը:

4393 | 0
Facebook