Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում այսօր ավելի քան 45 միլիոն ստրուկ կա

14:05, չորեքշաբթի, 01 հունիսի, 2016 թ.
Աշխարհում այսօր ավելի քան 45 միլիոն ստրուկ կա

Այն կարծիքը, որ աշխարհում այժմ ավելի շատ ստրուկ կա, քան մարդկության ողջ պատմության ընթացքում է եղել, բնավ էլ չափազանցություն չէ: Այժմ աշխարհում հաշվվում է ավելի քան 45 միլիոն ստրուկ, որոնց մեծ մասն ապրում է ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին է վկայում ավստրիական Walk Free Foundation հիմնադրամի հաշվետվությունը: Ըստ դրա՝ 2014 թվականից մոլորակի վրա ստրուկների ընդհանուր թիվն ավելացել է 28%-ով: Հնդկաստանում ստրկական պայմաններում ապրում են ամենաշատ թվով մարդիկ՝ մոտ 18,35 միլիոն: Հաջորդիվ Չինաստանն է՝ 3,39 միլիոնով, Պակիստանը՝ 2,13 միլիոնով, Բանգլադեշը՝ 1,53 միլիոնով և Ուզբեկստանը՝ 1,23 միլիոնով:
     Ռուսաստանում հաշվում է 1 միլիոնից ավելի ստրուկ:

Տոկոսային հարաբերությամբ ստրկական պայմաններում ապրողների ամենամեծ թվաքանակը Հյուսիսային Կորեայում է՝ երկրի ընդհանուր բնակչության 4,73 տոկոսը:

Ստրկության ժամանակակից հասկացության մեջ ընդգրկվում է մարդկանց շահագործման տարատեսակ ձևերը, որոնց պարագայում նրանք ստիպված են լինում ինչ-որ գործողություններ անել սպառնալիքների, բռնությունների, հարկադրանքի, դաժան վերաբերմունքի կամ խարդախությունների պարտադրանքով:

Հաշվետվությունը կազմվել է մոլորակի 167 երկրների վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա:

17338 | 0
Facebook