Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց՝ Էլ Սալվադորի հետ հանդիպումից առաջ

10:20, չորեքշաբթի, 01 հունիսի, 2016 թ.
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց՝ Էլ Սալվադորի հետ հանդիպումից առաջ

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց «Սթաբհաբ Սենթր» մարզադաշտում։ Նախավարժանքից և դանդաղ վազքից հետո ֆուտբոլիստներն աշխատեցին հարվածների կատարելագործման և ստանդարտ դիրքերի խաղարկման տարբերակների վրա։ Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից չէր մարզվում միայն Վարդան Պողոսյանն, ով չի մասնակցի վաղը կայանալիք հանդիպմանը։ Հայաստան – էլ Սալվադոր հանդիպումը կկայանա «Սթաբհաբ Սենթր» մարզադաշտում՝ հունիսի 1-ին՝ ժամը 20։00-ին։

2872 | 0
Facebook