Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս արդյունքն ինձ վստահություն է ներշնչում, որ օլիմպիական խաղերին կկարողանամ ավելի լավ ելույթ ունենալ»․ Արթուր Դավթյան

22:00, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
«Այս արդյունքն ինձ վստահություն է ներշնչում, որ օլիմպիական խաղերին կկարողանամ ավելի լավ ելույթ ունենալ»․ Արթուր Դավթյան

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունից մեր մարզիկներն արդեն վերադարձել են հայրենիք։ Հենացատկում Եվրոպայի փոխչեմպիոն հռչակված Արթուր Դավթյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ այս արդյունքը վստահություն է ներշնչում․
     «Առողջական խնդիրներս անցյալում են մնացել։ Այս անգամ ինձ համար ամենակարևորն այն էր, որ երկրորդ ցատկս կարողացա կատարել, մրցմանը մասնակցեցի և բավականին լավ կատարեցի։ Դա ինձ վստահություն է ներշնչում, որ օլիմպիական խաղերին կկարողանամ ավելի լավ ելույթ ունենալ»,- Դավթյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

2058 | 0
Facebook