Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե անգամ չեմպիոն դառնայի, օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն չունեի»․ Վահագն Դավթյան

21:50, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
«Եթե անգամ չեմպիոն դառնայի, օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն չունեի»․ Վահագն Դավթյան

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունից այս գիշեր հայրենիք են վերադարձել մեր մարզիկները։ Օղակների վրա վարժություններում Եվրոպայի փոխչեմպիոն հռչակված Վահագն Դավթյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ է՝ լավագույն եռյակում հայտնվելու համար․
     «Եվրոպայի առաջնությունում 5-րդ անգամ էի եզրափակիչ հասնում, բայց ամեն անգամ ինձ մի բան խանգարում էր: Այս անգամ ստացվեց։ Բայց եթե անգամ չեմպիոն դառնայի, օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն չէր տալիս դա (խմբ․՝ Վահագն Դավթյանը չի նվաճել Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր)։ Բայց ուրախ եմ, լավ ստացվեց։ Եվրոպայի առաջնությունից առաջին մեդալս է, և այն արծաթե է։ Շատ ուրախ եմ, շատ-շատ։ Լավ պատրաստվել էի, լավ տրամադրվել։ Կարելի է ասել՝ լավագույն կատարումներիցս մեկն էր»,- Դավթյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

3171 | 0
Facebook