Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե հին վարժությունս կատարեի, կպարտվեի». Հարություն Մերդինյան

20:35, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
«Եթե հին վարժությունս կատարեի, կպարտվեի». Հարություն Մերդինյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունից այս գիշեր հայրենիք են վերադարձել մեր մարզիկները։ Նժույգաթափերի վրա վարժություններում Եվրոպայի չեմպիոն հռչակված Հարություն Մերդինյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռիոյի օլիպիական խաղերից առաջ այս հաջողությունը ոգևորում է նրան.
     «Շատ ուրախ եմ, որ կարողացա հենց նոր՝ բարդացված վարժությունս կատարել, որը Ռիոյի համար էի պատրաստում։ Առաջնությունը լուրջ ու լարված էր։ Ինձ մոտ էլ կար լարվածություն։ Մի փոքր թերություններ ունեի, բայց փառք Աստծո, լավ ստացվեց ամեն ինչ։ Ես վարժությունը կատարելու ընթացքում փոխեցի ծրագիրս, բարդացվածը կատարեցի, որպեսզի թերությունս շտկեմ՝ վարժությանս բարդությամբ։ Ստացվեց։ Եթե հին վարժությունս կատարեի, մեկ տասնորդական քիչ կստանայի և կպարտվեի։ Ուրախ եմ, որ կարողացա շտկել վարժությունս և հաջողության հասնել։ Ռիոյի օլիպիական խաղերից առաջ այս հաջողությունը ոգևորում է»,- Մերդինյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

2543 | 0
Facebook