Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ

08:05, չորեքշաբթի, 01 հունիսի, 2016 թ.
Շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 1-5-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում հունիսի 1-5-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 18-23 մ/վ արագությամբ:

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

3102 | 0
Facebook