Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տղաները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ սա քրտնաջան աշխատանքի արդյունք է». Գաբրիել Ղազարյան

18:25, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
«Տղաները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ սա քրտնաջան աշխատանքի արդյունք է». Գաբրիել Ղազարյան
    
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնից այս գիշեր հայրենիք է ժամանել մարմնամարզության Հայաստանի հավաքականը։ Չնայած շատ ուշ ժամին՝ չեմպիոնին և փոխչեմպիոններին օդանավակայանում դիմավորում էր նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը․
«Տղաները մեկ անգամ ևս ապացուցին, որ սա քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Չեմ ուզում առաջ ընկնել, բայց շատ եմ ցանկանում, որ օլիմպիական խաղերից մեր հավաքականը վերադառնա շատ սպասված մեդալով։ Մենք մարմնամարզության լավ ավանդույթներ ունեցող երկիր ենք, ապացույցը՝ օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանը և այսօր այստեղ ներկա Ալբերտ Ազարյանն են: Վստահ եմ, որ, հետևողական աշխատանքի շնորհիվ, հնարավոր կլինի վերականգնել այդ ավանդույթները: Երբ կա համատեղ աշխատանք, երբ ոլորտի ղեկավարներն ու պատասխանատուները սրտացավությամբ են մոտենում իրենց գործին և երբ մարզիկները կարգապահորեն կատարում են իրենց մարզիչների հանձնարարությունները, ապա արդյունքն իրեն սպասել չի տալիս»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։
2056 | 0
Facebook