Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բենզալցակայաններում բենզինը թանկացել է. ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է

18:10, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Բենզալցակայաններում բենզինը թանկացել է. ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է

Վերջին օրերին հանրապետության բենզալցակայաններում բենզինի գնի 10 դրամով թանկացման աճ է արձանագրվել: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանժողովից MAMUL.am-ի թղթակիցը երեկ փորձեց պարզել, թե ինչի հետ է կապված թանկացումը:

ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը հայտնեց, որ հանձնաժողովը բենզինի գնի փոփոխության պատճառները պարզելու համար բոլոր բենզալցակայաններում մոնիթորինգ է իրականացնում, ինչի արդյունքում հանարավոր է նույնիսկ վերականգնվի նախկին գինը:

Այսօր արդեն տեղեկացանք, որ ուսումնասիրության ընթացքում, հանձանժողովը տնտեսվարողներից տեղեկատվություն է պահանջել բենզինի թանկացման վերաբերյալ, իսկ վերջինները դա կապել են հարկային դրույքաչափերի փոփոխության հետ:

«Պարզվել է, որ 2016 թվականի մայիսի 23-ից բենզինի իրացման մանրածախ գինը 10 դրամով բարձրացել է` պայմանավորված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Եթե նախկինում բենզինի ներմուծման դեպքում 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը պետք է կազմեր նվազագույնը 112 000 ՀՀ դրամ, ապա օրենսդրական նոր փոփոխությունից հետո, 2016 թվականի մայիս 1-ից, ներմուծված բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը պետք է կազմի նվազագույնը 120 000 ՀՀ դրամ»,- պարզաբանեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակը:

Նրա խոսքով` քանի որ ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը հանդիսանում են անուղղակի հարկատեսակներ, ուստի այդ հարկատեսակների դրույքաչափերի փոփոխություններն ուղղակիորեն անդրադառնում են ապրանքների վերջնական գների վրա:

2957 | 0
Facebook