Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուրախ ենք, որ ունենք արդյունք, որը երկար տարիներ չենք ունեցել». Ալբերտ Ազարյան

18:30, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
«Ուրախ ենք, որ ունենք արդյունք, որը երկար տարիներ չենք ունեցել». Ալբերտ Ազարյան
    
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնից այս գիշեր հայրենիք է ժամանել մարմնամարզության Հայաստանի հավաքականը։ «Զվարթնոց» օդանավակայանում մեր թիմին դիմավորում էր ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանը։ Հարցին, արդյոք ակնկալում էր նման արդյունք՝ Ազարյանը պատասխանեց․
«Ամեն օր սպասում էինք, հոգեպես ցանկանում։ Մենք գիտեինք, որ տրամադրված մասնակցելու են տղաներն, իսկ հաջողությունն արդեն իրենցից է կախված լինելու։ Ճիշտ չէ ասեմ՝ նախօրոք գիտեինք, որ հաջողության են հասնելու։ Շատ լավ է, որ արդեն հաջողություն ունենք և ասում ենք՝ ուրախ ենք, որ ունենք արդյունք, որը երկար տարիներ չենք ունեցել»,- Ազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։
Պատասխանելով հարցին, արդյոք տղաներին համարում է իրեն արժանի հետևորդներ՝ Ազարյանը նշեց․
«Իհարկե, համարում եմ։ Օղակների վրա նման բարդ վարժություններ են կատարում։ Մարզիկները բոլորը երիտասարդ են և մեծ հաջողություններ են գրանցում։ Սպասում ենք ավելի բարձր արդյունքներին։ Չեմ կարող ասել՝ օլիմպիական խաղերից ոսկե մեդալ կբերեն, թե ոչ։ Օլիմպիական խաղերին կմասնակցեն, հուսանք՝ մեդալներով կվերադառնան հայրենիք»։
2348 | 0
Facebook