Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի հավաքականը մեկնում է Ուկրաինա

17:20, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Հայաստանի հավաքականը մեկնում է Ուկրաինա
    
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր մեկնում է Ուկրաինա: Մեր հավաքականը Կիևում համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Իսրայելի, Իռլանդիայի, Բելառուսի և Ուկրաինայի հավաքականների հետ:
Հունիսի 1-ից 13-ը տեղի ունեցող հավաքին Կարեն Աղամալյանի գլխավորությամբ կմասնակցեն 6 մարզիկներ՝ Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ինչպես նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
2183 | 0
Facebook