Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանին վիրավորելու համար նախկին «Միսս Թուրքիան» ազատազրկման է դատապարտվել

16:10, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Էրդողանին վիրավորելու համար նախկին «Միսս Թուրքիան» ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին սոցկայքերում արված գրառման համար «Միսս Թուրքիա 2006»-ի հաղթող Մերվե Բույուքսարաչը դատապարտվել է 1 տարի 2.5 ամիս ազատազրկման։

Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ դատական նիստի ժամանակ «Միսս Թուրքիայի» փաստաբանը պահանջել է, որ իր պաշտպանյալին արդարացնեն, քանի որ նրա տեղադրած բանաստեղծության մեջ վիրավորանք չի եղել։

Սակայն դատարանը մեղավոր է համարել թուրք գեղեցկուհուն՝ դատապարտելով 1 տարի 2.5 ամիս ազատազրկման, սակայն հետաձգել պատժի կիրառումը։

Թուրք գեղեցկուհին ավելի վաղ պնդել էր, թե ինքը նպատակ չի ունեցել վիրավորել Էրդողանին, իսկ որոշ բանաստեղծություններ ինքն իր էջում է դրել, քանի որ դրանք զվարճալի են եղել։

6143 | 0
Facebook