Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առաջին անզգայացումը բժշկության պատմության մեջ

01:05, չորեքշաբթի, 01 հունիսի, 2016 թ.
Առաջին անզգայացումը բժշկության պատմության մեջ

Երկար ժամանակ տիրում էր այն կարծիքը, թե առաջին անգամ անզգայացման կիրառումով վիրահատություն արել է ամերիկացի վիրաբույժ – ատամնաբույժ Ուիլյամ Մորթոնը 1846թ.: Անզգայացնելու համար նա օգտագործել է դիէթիլ (ծծմբային) եթեր:

Սակայն վերջերս պարզվել է, որ դեռ 1842թ. եթերայուղերի միջոցով հիվանդներին անզգայացրել և վիրահատություններ է արել մեկ այլ ամերկացի վիրաբուժ Քրոուֆորդ Լոնգը: Նրա հայտնագործության մասին տեղյակ է եղել միայն նրա մտերիմ շրջապատը:

Այս լուսանկարում պատկերված է առաջին ցուցադրական անզգայացումը, որը 1946թ. հոկտեմբերի 16-ին իրականացրել է Ուիլյամ Մորթոնը Մասսչուսեթսի հոսպիտալում:

5919 | 1
Facebook