Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուզում էինք, որ լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ». Հերման Գրեֆը` Ռուսաստանի պետական կառավարման մասին

15:50, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
«Ուզում էինք, որ լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ». Հերման Գրեֆը` Ռուսաստանի պետական կառավարման մասին

Ռուսական «Սբերբանկ»-ի ղեկավար Հերման Գրեֆը խոսել է Ռուսաստանի պետական կառավարման մասին ու որպես լավագույն բնութագրում մեջբերել է Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի խոսքերը. «Ուզում էինք, որ լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ»: «Նախագահն առաջ է քաշում խնդիրներ, հետո դրանք մշակվում են կառավարության կողմից, այնուհետև դրանք ուղղվում են նախարարություններ, իջեցվում համապատասխան գերատեսչություններ և տարածաշրջաններ, ու մինչ հասնում է իրականացման փուլը, վախենամ, նախագահն ինքը չի իմանում, թե ինչպես են դրանք իրականացվում, ու այն ընդհանուր ոչինչ չի ունենում այն խնդիրների հետ, որ առաջ է քաշել նախագահը: Ահա դա է խնդիրը»,- ասել է Գրեֆը:

Նա հորդորում է ստեղծել պետական կառավարման այնպիսի համակարգ, որ ասվածի ու իրականացվածի միջև ոչ մի խզվածք չլինի, որպեսզի պետական ողջ ապարատն աշխատեր հստակ` առաջ քաշված խնդրին համապատասխան:

Գրեֆը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը ետ է մնում, բայց դեռ «անհույս չէ»:

4953 | 0
Facebook