Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի դեմ

15:20, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Թուրքիան մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի դեմ

Թուրքիայի ԱԳՆ-ը մեղադրում է Ռուսաստանին Սիրիայի Իդլիբ քաղաքի վրա ավիահարվածներ իրականացնելու համար: Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության համաձայն՝ հիվանդանոցների և մզկիթների ուղղությամբ արձակված ռումբերից զոհվել է 60 մարդ, վիրավորվել 200-ը:

Էլեկտրոնային փոստով տարածած հաղորդագրությունում Թուրքիայի ԱԳՆ-ը կոչ է արել միջազգային հանրությանը՝ միջոցներ կիրառել ռուս-սիրիական իշխանությունների «անպատիժ արարքների» դեմ:

Նշենք, որ ավելի վաղ Սինխուա գործակալությունը հայտնել էր, թե ռուսական ավիացիան ռմբակոծել է Իդլիբ քաղաքը: Հարձակման են ենթարկվել քաղաքային հիվանդանոցը, պոլիկլինիկան և մարզադաշտը: Տեղի իշխանությունների հավաստմամբ՝ ոչնչացվել է քաղաքի առողջապահական ողջ համակարգը:

Ըստ որոշ չճշտված տվյալների էլ՝ զոհվել է ավելի քան 50 մարդ՝ ներառյալ կանայք և երեխաներ: Ռուսական ՊՆ-ն այս տեղեկատվությունը դեռ չի մեկնաբանել:

5280 | 0
Facebook