Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնարավոր է՝ Հիտլերի հոգեկերտվածքի վրա ազդել է եղբոր մահը

23:05, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Հնարավոր է՝ Հիտլերի հոգեկերտվածքի վրա ազդել է եղբոր մահը

Հիտլերի անձնական կյանքի մասին նոր տվյալները վկայում են այն մասին, որ նրա եղբոր մահը կարող էր ազդել նացիստական Գերմանիայի ապագա առաջնորդի հոգեկերտվածքի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ինչպես ավելի վաղ կարծում էին, Հիտլերը 4-րդն է եղել ընտանիքի 6 երեխաներից, սակայն ավստրիական Իննի Բրաուն քաղաքում արված փաստաթղթային գրառումները վկայում են, որ նա ընտանիքի 3-րդ երեխան է եղել: Այս ենթադրությունը պատկանում է պատմաբան Ֆլորիան Կոտանկոյին: Ըստ նրա հաշվետվության՝ Օտտո Հիտլերն, ով, ինչպես նախկինում կարծում էին, ծնվել է Ադոլֆից առաջ, իրականում ծնվել է նրանից 3 տարի հետո: Օտտոն մահացել է ծնունիդ 6 օր անց՝ 1892-ի հունիսի 17-ին՝ հիդրոցեֆալիայից: Ամենայն հավանականությամբ՝ այս միջադեպն էլ ազդել է արյունարբու առաջնորդի ձևավորման հարցում:

Նախկինում կարծում էին, թե Ադոլֆի ագրեսիայի պատճառն այն էր, որ մյուս բոլոր երեխաներին կորցնելուց հետո մայրը նրան չափից դուրս շատ ուշադրություն է տվել:

Ի դեպ, Երրորդ Ռեյխի առաջնորդը ոչ միայն արյունարբու բռնապետ է եղել, այլև թմրամոլ: Այս տվյալներն էլ երևան է հանել ամերիկյան հետախուզությունը: Միլիոնավոր մարդկանց արյունը թափող Հիտլերը պարբերաբար կիրառել է բյուրեղային մետամֆետին:

6674 | 1
Facebook