Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայի արտգործնախարարն առաջարկել է փուլ առ փուլ հանել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները

12:35, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Գերմանիայի արտգործնախարարն առաջարկել է փուլ առ փուլ հանել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն առաջարկել է մտածել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների փուլային չեղարկման մասին: Այս մասին Շտայնմայերը խոսել է ռուս-գերմանական համատեղ կոնֆերանսի ժամանակ:

Նա նշել է, որ Արևմուտքը շահագրգռված չէ Ռուսաստանի տնտեսության թուլացմամբ, քանի որ դա շահավետ ներդրում չէ Եվրոպայի անվտանգության համար: Բայց նա շեշտել է, որ պատժամիջոցների չեղարկումը կապված է Միսկի համաձայնագրի իրականացման գործում առաջխաղացման հետ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սակայն, վստահություն է հայտնել, որ դեռևս վաղ է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների չեղարկման մասին խոսելը:

4132 | 0
Facebook