Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանը հրաժարվում է ռուսական գազից

12:25, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Լեհաստանը հրաժարվում է ռուսական գազից

Լեհաստանի պետական գազային կազմակերպությունը` PGNiG-ը, որոշել է չերկարաձգել ռուսական «Գազպրոմ»-ի հետ գազի մատակարարման մասին երկարաժամկետ պայմամագիրը: Պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ին: Այս որոշման մասին Reuters-ին հաղորդել է Լեհաստանի կառավարության գազային և էներգետիկ ենթակառուցվածքներով հարցերի պատասխանատու Պետեր Նաիմսկին: Նա նշել է, որ եթե ռուսական գազն ավելի մրցունակ դառնա, չի բացառվում, որ Լեհաստանը գազ կգնի Ռուսաստանից, բայց երկարաժամկետ պայմանագրերի մասին խոսք լինել չի կարող:
     Լեհաստանը տարեկան 10.2 միլիարդ խորանարդ մետր գազ է գնում «Գազպրոմ»-ից, ինչը կազմում է Լեհաստանում սպառվող գազի ամենամյա ցուցանիշի, որ հասնում է 15 միլիարդ խորանարդ մետր, հիմնական մասը: Ռուսաստանի և Լեհաստանի էներգետիկ կազմակերպությունների միջև երկարաժամկետ պայմանագիրը կնքվել էր 1996թ.:

5393 | 0
Facebook