Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային ավանդները` ՀՀ բանկերում

12:00, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային ավանդները` ՀՀ բանկերում

Հայաստանյան բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, ֆիզիկական անձանց ներգրավող դրամային ավանդատեսակների հետևյալ առաջարկներն են ներկայացնում.

Ամենաբարձր տոկոսադրույքով դրամային ավանդն առաջարկում է «Հայ Բիզնես Բանկ»-ը` «Հաղթանակ» ավանդատեսակի եկամտաբերությունը կազմում է 15.5%: Նույն բանկում գործում է նաև «Մանկիկ» ավանդատեսակը` դարձյալ 15.5% եկամտաբերությամբ:
     15% եկամտաբերությամբ ավանդ ֆիզիկական անձանցից ընդունում է «Արցախ Բանկ»-ը, ավանդի անվանումն է «Ազատ Արցախ»:
     15% եկամտաբերությամբ ավանդներ ընդունվում են նաև «Յունիբանկ»-ում` ավանդ «AMD/RUR», «Անելիք բանկ»-ում` ավանդ «Ապահով» և «ՀայԲիզնեսԲանկ»-ում` ավանդ «Հատուկ առաջարկ»:

14.5% առավելագույն եկամտաբերությամբ ավանդներ ներգրավում է «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ն` ավանդ «Շահավետ»: «Շահավետ» անվամբ և դարձյակ 14.5% եկամտաբերությամբ ավանդ ընդունվում է «Հայ Բիզնես Բանկ»-ում:

Հայկական բանկերում Ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային մյուս ավանդատեսակներին ու դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Իսկ համաձայն ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային ավանդների եկամտաբերության` բանկերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Յունիբանկ»-ը:

3834 | 0
Facebook