Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պապի թողած ճմրթած թղթերի մեջ բրիտանացին հայտնաբերել է ոսկե պսակ

21:10, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Պապի թողած ճմրթած թղթերի մեջ բրիտանացին հայտնաբերել է ոսկե պսակ

Մեծ Բրիտանիայի Սոմերսետ դքսության բնակիչներից մեկը ոսկե եզակի ծաղկեպսակ է գտել արկղի մեջ ճմրթած թղթերի արանքում: Գանձը, որի տարիքը կարող է կազմել 2300 տարի, հունիսին աճուրդի կհանվի: Նախնական գումարը կկազմի մոտ 100 հազար ֆունտ սթերլինգ:

Ըստ հնագետների՝ գտածոն հունական գլխապսակ է՝ դափնետերևի տեսք ունեցող տարրերով: Հնարավոր է, պատրաստվել է Հյուսիսային Հունաստանում: Ամենայն հավանականությամբ, այն պահպանվել է հողի մեջ, ինչի մասին են վկայում դրա վրայի հողի շերտերը:

Մասնագետներն արտեֆակտը թվագրել են հելլենիստական դարաշրջանով (323 - 31 թթ. Ք. ա.): Տուփը, որի մեջ պահված է եղել այն, ներկա տիրոջն է հասել հնությունների սիրահար պապիկից: Թե ինչպես է այն հայտնվել պապի ձեռքում, ստույգ հայտնի չէ, սակայն կա տեղեկություն, որ այն ձեռք է բերվել 1940-ական թվականներին՝ Հունաստան այցելություններից մեկի ժամանակ: Պսակի պարագիծը 20 սմ է, քաշը՝ 100 գ:

12358 | 2
Facebook