Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառայողական մեքենաների կրճատման մասին վերին օղակներում մի «սարսափելի» առաջարկ է քննարկվում. «ՉԻ»

10:30, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Ծառայողական մեքենաների կրճատման մասին վերին օղակներում մի «սարսափելի» առաջարկ է քննարկվում. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ծառայողական մեքենաների կրճատման մասին վարչապետի հրահանգը վերին օղակներում լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Մեր տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում քննարկում են այդ խրթին հարցը կարգավորելու հնարավոր օպտիմալ տարբերակներ։ Կա մի «սարսափելի» առաջարկ, ըստ որի՝ ցանկության դեպքում կարելի է ընդհանրապես հրաժարվել ծառայողական մեքենաներից, փոխարենը պայմանագիր կնքել լավագույն մեքենաներ ունեցող մի տաքսի ծառայության հետ (կամ ստեղծել այդպիսի բազա)։

Այս պարագայում կարելի է գերծ մնալ բազմաթիվ ծախսերից եւ տնտեսել մեծ գումարներ, ինչպես օրինակ ապահովագրական, ավտոպահեստամասերի, վառելանյութի համար ծախսվող գամարները։
     «ՉԻ» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գործառույթը շատ պաշտոնյաների վրա «թանկ» կարժենա այն առումով, որ նրանցից ոմանց կանայք ու երեխաները ստիպված կլինեն զրկվել անձնական սպասարկման վարորդ ունենալու հնարավորությունից։ Նման համակարգ ներդնելու դեպքում կառավարումը պետք է լինի էլեկտրոնային, ինչպես ընդունված է աշխարհում, եւ էկրանի վրա պետք է երեւա, թե որ մեքենան որտեղ է, որ պաշտոնյային տվյալ ժամին ուր է տանում։
     Այս համակարգը կիրառում են մի շարք երկրներում եւ այդպես բյուջեի վրա շատ էժան են նստում պաշտոնյաների այցելությանները։ Հարցն այդ ձեւով կարգավորելու համար բարի կամք կցանկանա՞ն դրսեւորել Հայաստանի իշխանությունները՝ կախված կլինի անձնական վարորդից հրաժարվելու դժվարին որոշումից»:
     Մանրամասները` թերթի համարում:

6179 | 3
Facebook