Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երեք երեխաների մայրը վաճառել է իր նորածին աղջկան հինգ հազար դոլարով. «Իրավունք»

10:20, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Երեք երեխաների մայրը վաճառել է իր նորածին աղջկան հինգ հազար դոլարով. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «Ուրբաթ օրը ոստիկանության քրեական հետախուզության վարչություն և Աշտարակի ոստիկանության բաժանմունք օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչահին «Արմենիա» –բկ-ում ծննդաբերել է աղջիկ երեխա, ապա վաճառել Արարատի մարզի Տափերական գյուղի մեկ այլ բնակչուհու։
     Ըստ տեղեկությունների՝ ծննդաբերած կինն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, ունի ևս երեք երեխա, իսկ նորածին փոքրիկին միջնորդի միջոցով, ով, ի դեպ, բուժքույր է, վաճառել է հինգ հազար դոլարով։
     Մեզ հաջողվեց պարզել, որ նորածին փոքրիկին վաճառողը մոտ 35 տարեկան կին է, Արուճ գյուղում աշխատել է որպես կթվորուհի։ Երեք անչափահաս երեխաներին էլ պարբերաբար հանձնում էր Իջևանում գտնվող մանկատանը։ Ամուսինը Ռուսաստանում է։ Կինը գյուղից արդեն երկու տարի կլինի դուրս է եկել, թե որտեղ է և ինչով է զբաղվում այժմ, մեզ չհաջողվեց պարզել։
     Նշենք, որ ներկա պահին և միջնորդը, և երեխա գնողն ու վաճառողը ստորագրությամբ ազատ են»:
     Մանրամասները` թերթի համարում:

4065 | 2
Facebook