Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լեգենդներ, ովքեր Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել են և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ

22:30, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Լեգենդներ, ովքեր Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել են և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ
     Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը յուրօրինակ նվաճման հասավ։ Նա դարձել է ֆուտբոլի պատմության մեջ 7-րդ մարդն, ով Չեմպիոնների լիգան հաղթել է և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ։ Ներկայացնում ենք լեգենդար յոթնյակին․
• Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդ Միգել Մունյոսն ակումբի հետ երեք անգամ նվաճել է Չեմպիոնների գավաթը որպես ֆուտբոլիստ (1956, 1957, 1958) և երկու անգամ որպես մարզիչ (1960, 1966)։

•	Ջովանի Տրապատոնին «Միլան»-ի կազմում երկու անգամ նվաճել է Չեմպիոնների գավաթը (1963, 1969), և ևս մեկ անգամ «Յուվենթուս»-ի գլխավոր մարզչի կարգավիճակում՝ 1985-ին։

•	Լեգենդար Յոհան Կռոյֆն «Այաքս»-ի կազմում 3 տարի անընդմեջ նվաճել է Չեմպիոնների գավաթը (1971, 1972, 1973), իսկ որպես մարզիչ մեկ անգամ է այդ պատվին արժանացել՝ 1992 թվականին՝ «Բարսելոնա»-ի ղեկին։

•	Ֆրանկ Ռայկարդը Չեմպիոնների լիգայի երկու գավաթ է նվաճել «Միլան»-ի կազմում (1989, 1990) և ևս մեկն «Այաքս»-ի կազմում (1995), իսկ որպես մարզիչ նա տիտղոսին արժանացել է 2006 թվականին՝ «Բարսելոնա»-ի ղեկին։

•	«Բարսելոնա»-ի կազմում Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների գավաթն է նվաճել 1992 թվականին՝ որպես ֆուտբոլիստ և երկու անգամ որպես մարզիչ՝ 2009-ին և 2011-ին։

•	Կառլո Անչելոտին, «Միլան»-ում խաղալու ընթացքում, երկու անգամ նվաճել է Չեմպիոնների գավաթը՝ 1989-ին և 1990-ին, իսկ որպես մարզիչ Չեմպիոնների լիգայի գավաթը երկու անգամ նվաճել է «Միլան»-ի հետ (2003, 2007), ևս մեկ անգամ «Ռեալ»-ի հետ՝ 2014-ին։

•	«Ռեալ»-ի հետ Զինեդին Զիդանը 2002-ին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ որպես ֆուտբոլիստ, իսկ 2016-ի մայիսի 28-ին՝ որպես մարզիչ։

4687 | 0
Facebook