Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հերման Գրեֆը ներկայացրել է համաշխարհային և Ռուսաստանի տնտեսությունը ներկայացնող տպավորիչ տեսանյութ

18:49, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Հերման Գրեֆը ներկայացրել է համաշխարհային և Ռուսաստանի տնտեսությունը ներկայացնող տպավորիչ տեսանյութ

Ռուսական «Սբերբանկ»-ի ղեկավար Հերման Գրեֆը բանկի բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ տպավորիչ տեսանյութ է ներկայացրել, որով ամփոփել է 2015թ. ու ներկայացրել համաշխարհային տնտեսության իրավիճակը:

«Մենք հերթական, ոչ այնքան հեշտ տարին ապրեցինք` տնտեսական ճգնաժամի 2-րդ տարին երկրում: 2015թ. պարզ դարձավ, որ միտումները, որոնք ձևավորվել էին վերջին 10-ամյակում, սկսեցին կոտրվել: Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից ի վեր գաղթականների խոշորագույն ճգնաժամը, արտադրության վերադարձը Չինաստանից ԱՄՆ, փոփոխվող տնտեսական լանդշաֆտը ձևավորում են նոր իրականություն»,- ասել է Գրեֆը: Ըստ նրա` այդ իրականությունը ձևավորվում է 5 հիմնական միտումների վրա` աշխարհը դառնում է թվային, նոր ի հայտ եկած տեխնոլոգիաները ճնշում են ավանդական արատդրությունը, աշխարհաքաղաքական լարվածության աճ է տեղի ունենում, զարգացող շուկաներում նվազում են աճի տեմպերը և ընկնում է հումքի ու էներգակիրների արժեքը:

4052 | 0
Facebook