Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և նրանց կցորդ կուսակցությունները փորձում են Զարուհի Փոստանջյանին ներգրավել իրենց շարքերը

17:45, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և նրանց կցորդ կուսակցությունները փորձում են Զարուհի Փոստանջյանին ներգրավել իրենց շարքերը
     2017-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցություններում վերադասավորումների փուլ է ընթանում: Ոմանք գրասենյակներ են ավելացնում, շատերն աշխատանք տանում երիտասարդներով համալրվելու ուղղությամբ, մյուսներն էլ փորձում ներգրավել քաղաքական ազդեցիկ դեմքերի: Ասում են` ընդդիմադիր համարվող որոշ կուսակցություններ այսօր պայքարում են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին իրենց կուսակցություն հրավիրելու ուղղությամբ` հաշվի առնելով նրա` հասարակության շրջանում գնահատված լինելու հանգամանքը: Ըստ լուրերի` «Ժառանգություն»-ում տեղյակ են Փոստանջյանին ներկայացված առաջարկի մասին, բայց առայժմ ձեռնպահ են մնում գնահատական տալուց, քանի որ «Ժառանգություն»-ը դեռևս չի հայտարարել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8019 | 4
Facebook