Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կին, ով իր հարազատ երեխաների մայրը չէ, ավելին, ինքն իր երկվորյակն է

02:05, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Կին, ով իր հարազատ երեխաների մայրը չէ, ավելին, ինքն իր երկվորյակն է

2002թ. 26-ամյա Լիդիա Ֆերչայլդն, ով երկվորյակների մայր էր և սպասում էր իր 3-րդ երեխայի լույս աշխարհ գալուն, բժշկական հետազոտության համար դիմել է բժիշկների։ Այդ ժամանակ նա փաստաթղթային քաշքշուկների մեջ է ընկել, և նախկին ամուսնու հայրական իրավունքները հաստատելու համար անհրաժեշտ է դարձել հետազոտել երկվորյակ երեխաների ԴՆԹ-ները։

Երեխաների ԴՆԹ-ների արդյունքները հետազոտելով պարզվել է, որ նախկին ամուսինն իսկապես երկվորյակների հայրն է, իսկ նրանց լույս աշխարհ բերած մայրը` Լիդիա Ֆերչայլդը, գենետիկորեն նրանց մայրը չէ։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել` խաբեության մեղադրանքով։ 3-րդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո բժիշկները հետազոտել են նաև նրա ԴՆԹ-ն։ Պարզվել է, որ Լիդիան գենետիկորեն նաև նրա մայրը չէ։ Բժիշկներն ու իրավապահները ցայտնոտի մեջ են հայտնվել։

Այդպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել Քերեն Կիգան անունով մի կնոջ հետ, ում երիկամի փոխպատվաստում է անհրաժեշտ եղել։ Որդիներից մեկը ցանկացել է իր երիկամը տալ մորը, սակայն ԴնԹ-ի քննությունից հետո պարզվել է, որ մոր և որդու ԴՆԹ-ները չեն համապատասխանում։

Այս երևույթը բժշկության մեջ կոչվում է «հիմերա»։ Հունական առասպելաբանության մեջ այսպես են անվանել այն մարդկանց կամ կենդանիներին, որոնց մարմնում այլ կենդանիների հոգիներ են եղել։ Իսկ կենսաբանորեն «հիմերաներ» են կոչվում այն օրգանիզմները, որոնք ժառանգականորեն տարբեր ԴՆԹ-ներ ունեցող հյուսվածքներից և բջիջներից են կազմված լինում։

Այսինքն` այս երկու կանանց ձվաբջիջների բեղմնավորման ժամանակ բեղմնավորվել են ոչ թե նրանց իսկական ձվաբջիջներն, այլ ուրիշ ձվաբջիջներ, որ իրականում պետք է դառնային նրանց երկվորյակ քույրերի ձվաբջիջները։ Այսպիսով` այս կանանց ձվաբջիջներում ոչ թե մեկ, այլ երկու ԴՆԹ-ներ գոյություն ունեն։ Այն է` կենսաբանորեն այս կանայք ավելին են, քան մեկ մարդը։

ԴՆԹ-ն ամեն մարդու մոտ խիստ առանձնահատուկ է, բայց «հիմերա» ախտանիշ ունեցող մարդկանց մոտ այն կարող է մեկից ավել լինել։

Այս երևույթն այդքան էլ բացառիկ չէ, պարզապես այն քիչ ուսումնասիրված է։ Բայց այն աճման միտում ունի, քանի որ սուրոգատ մայրությունն ու արհեստական բեղմնավորումները նպաստավոր պայմաններ են ստեղծում դրա համար։

17213 | 2
Facebook