Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է haqqin.az կայքին ՝ Հայաստանի հետ կրկին համագործակցելու համար». Աշոտ Ասատրյան

15:15, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
«Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է haqqin.az կայքին ՝ Հայաստանի հետ կրկին համագործակցելու համար». Աշոտ Ասատրյան

Ադրբեջանական haqqin.az կայքին հայտնի է դարձել, որ Հայաստանում սկսվում է Մարտունի - Վարդենիս - Սոտք միջպետական ավտոճանապարհի կառուցումը, որի համար համաշխարհային բանկը արդեն գումարներ է փոխանցել Հայաստանին: Խնդիրը նրանում է, որ այդ ճանապարհը անցնելու է Քելբաջարով, այս փաստը շատ ծանր են տարել ադրբեջանական լրատվականները ու դիմել են իրենց երկրի արտաքին գործերի նախարարությանը՝ պարզաբանումներ ստանալու համար: Նախարարությունը ևս շատ ծանր է տարել այդ փաստը և haqqin.az կայքին մեղադրել է Հայաստանի հետ կրկին համագործակցելու մեջ: Փաստորեն ադրբեջանական այս հայտնի կայքի սեփական երկրի ղեկավարությունը այդքան էլ լավ չի վերաբերվում ու արդեն քանի անգամ նրանց մեղադրում են Հայասատնի հետ համագործակցելու մեջ: Չնայած ապրիլյան մարտերի սկզբից մինչև վերջ haqqin.az կայքը, մի շարք կայքերի հետ միասին, իր վրա էր վերցրել ադրբեջանական բանակի, նրա ղեկավարության ու Իլհամ Ալիևի փիառի ծանր աշխատանքը: Սակայն պարզ է դառնում, որ նույնիսկ մարտերի ժամանակ մատուցած նրանց ծառայությունը չի փոխել haqqin.az -ի նկատմամաբ վերաբերմունքը:

5417 | 0
Facebook