Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչու է ձգձգվում թվային հեռարձակման վերջնական անցումը

16:05, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Ինչու է ձգձգվում թվային հեռարձակման վերջնական անցումը
     Ինչն է պատճառը, որ անալոգային հեռարձակումը չի անջատվում, ինչու է ձգձգվում թվային հեռարձակման վերջնական անցումը: Հարցերի շուրջ լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը տեղեկացրեց, որ դեռևս նախորդ տարվանից կառավարությունը գումար է հատկացրել սոցիալապես խոցելի խավերին ընդունիչ սարքեր հատկացնելու համար, բաշխման գործընթացը շարունակվում է, ավարտից հետո փուլային անջատում կլինի: «Մենք այսօր կարող ենք ականատես լինել, որ թվային ազդանշանը հասանելի է հանրապետության ողջ տարածքում: Թե երբ կանջատենք անալոգը, կապված չէ խնդրի հետ, այլ` սարքերի բաշխվածությունն ամբողջությամբ ապահովելու ծրագրի»,- ասաց նա:
3446 | 1
Facebook