Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոկորդիլոսների` պատմության մեջ գրանցված ամենազանգվածային հարձակումը մարդկանց վրա

21:05, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Կոկորդիլոսների` պատմության մեջ գրանցված ամենազանգվածային հարձակումը մարդկանց վրա

Ռազմական պատմության մեջ հայտնի է մի անհավանական դեպք, որ տեղի է ունեցել 1945թ. փետրվարի 19-ին Բիրմայի Ռամրի կղզում տեղի ունեցած դաժան մարտերի ժամանակ, երբ անգլիական ծովային դեսանտները ճապոնական զորքերին ծուղակն են գցել ճահիճներում, որոնցում հազարավոր կոկորդիլոսներ էին վխտում։

Անգլիական զորքերի գործողության արդյունքում ավելի քան 1000 ճապոնացի զինվորներ կեր են դարձել քաղցած սողուններին։ Արդյունքում անգլիական բանակն, առանց մի փամփուշտ արձակելու, հաղթել է հակառակորդին։ Այս դեպքի մասին զեկուցագրերը, որ գաղտնազերծվել են միայն 2013-ին, փաստում են, որ կոկորդիլոսների հարձակումից հետո ճապոնական զորքերից ողջ են մնացել միայն 22 զինվոր և 3 սպա։ Դրանից 2 ամիս անց Ռամիրայի ճահճուտներում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ ճահիճների ջուրը 24 %-ով կազմված է մարդկային արյունից։

11382 | 0
Facebook