Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հին Հռոմում նորածիններն անշունչ առարկաներ են համարվել՝ դրանից բխող սարսափելի հետևանքներով

23:10, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Հին Հռոմում նորածիններն անշունչ առարկաներ են համարվել՝ դրանից բխող սարսափելի հետևանքներով

Մեր ժամանակներում մանկասպանությունն ամենադաժան ու աններելի հանցագործությներից մեկն է։ Սակայն հնէաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ Հին Հռոմում, օրինակ, բոլորովին այլ կերպ են վերաբերվել այդ սոսկալի երևույթին։ Այդ դարաշրջանում նորածիններին սպանելն ընտանիքի անդամների թիվը կրճատելու արդյունավետ եղանակ է համարվել։ Որոշ դեպքերում անգամ մանկասպանությունը համարվել է ողորմություն։

Հնէաբանները նորածին երեխաների կմախքներով լի ընդարձակ գերեզմանատեղիներ հաճախ են հայտնաբերել։ Որոշ գիտնականներ կարծել են, թե գերեզմանատեղիները հիմնականում տեղակայված են եղել հասարակաց տների մոտակայքերում, որովհետև նորածին երեխաները խանգարել են հատկապես անբարոյական կանանց։ Բայց այդ վարկածն այդքան էլ հավատ չի ներշնչում, քանի որ, ըստ հավաստի տվյալների` Ք. ա. 1-ին դարում արդեն մարդկանց հասանելի են եղել անցանկալի հղիությունը դադարեցնող թուրմերի ու եփուկների պատրաստման եղանակները։

Իսրայելի հարավային ափերին նախկինում գտնվելիս է եղել Աշկելոն հռոմեական քաղաքը, որտեղ հասարակական բաղնիքներ են գոյություն ունեցել։ Այդ բաղնիքներից մեկի պեղումների ժամանակ դրա տակ մեծ գերեզման է հայտնաբերվել` ավելի քան 100 նորածինների կմախքներով։ Ամենայն հավանականությամբ, ծնողները երեխաներին ցած են նետել կոյուղով։ Կմախքների ԴՆԹ-ների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր երեխաները առողջ են եղել, և նրանց մեջ տղաների և աղջիկների թիվը գրեթե նույնն է եղել, ինչով էլ հերքվել է նաև այն տեսակետը, թե ծնողները սպանել են հիմնականում աղջիկ նորածիններին։

Այս գերեզմանատեղիներից բացի, նախկին Հռոմեական Կայսրության տարածք հանդիսացող եվրոպական այլ տարածքներում ևս բազմաթիվ գերեզմաններ են հայտնաբերվել։

Պատճառն այն է, որ պարզապես այդ դարերում գերիշխել է մի կարծիք, ըստ որի` մարդ համարվել են միայն այն նորածինները, ում 6 ամիսն արդեն լրացած է եղել։ Իսկ մինչ այդ, ըստ Սուրբ Ավգուստիանոսի, երեխան անշունչ և անհոգի առարկա է համարվել և նրան սպանելը մեղք չի եղել, ու մանկասպաններն անպատիժ են մնացել։

6419 | 1
Facebook