Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բեգլարյանի` ԱԺ չգալու պատճառը թիկնապահների մասնակցությամբ միջադե՞պն է». լրագրողները` փոխնախարարին

14:15, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
«Բեգլարյանի` ԱԺ չգալու պատճառը թիկնապահների մասնակցությամբ միջադե՞պն է». լրագրողները` փոխնախարարին
     2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ներկա էր ոչ թե ՀՀ կապի և տրանսպորի նախարար Գագիկ Բեգլարյանը, այլ իր տեղակալ Արթուր Առաքելյանը: Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ քննարկմանը չմասնակցելը կապված է թիկնապահների մասնակցությամբ միջադեպի հետ, Արթուր Առաքելյանը պատասխանել է. «Բացարձակ... Գագիկ Բեգլարյանը հանդիպման էր... Ժողովուրդ, ես ձեզ բացատրեցի: Այդ իմաստով խնդրում եմ, որպեսզի նորմալ վերաբերվեք: Այսինքն՝ դեպք է տեղի ունեցել: Մենք բոլորս դատապատում ենք նման երևույթը: Քննություն է իրականանում: Մեղավորները կպատժվեն այն բոլոր ընթացակարգերով, որոնք որ օրենսդրությունը նախատեսում է»:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով կան ձերբակալվածներ:
3527 | 1
Facebook